Tigran Abramowitsch Alichanow’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro Russian music educator, university teacher and pianist
Is Musician 
Educator 
Music educator 
Pianist 
From Russia 
Type Academia 
Music 
Gender male
Birth 22 January 1943, Moscow, Russia
Age: 77 years
Family
Father: Abraham Alikhanov

Տիգրան Աբրահամի Ալիխանով (հունվարի 22, 1943, Մոսկվա), հայ դաշնակահար։ ՌԴ ժողովրդական արտիստ (2002), պրոֆեսոր (1992)։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Ալիխանովի որդին։

Կենսագրություն

Տիգրան Ալիխանովը ծնվել է 1943 թվականի հունվարի 22-ին Մոսկվայում, ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովի (1904-1970) և ջութակահար, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի Սլավա Ռոշալի (1916-1998) ընտանիքում:

1966 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1966-1973 թվականներին դասավանդել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում, 1971 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայում, 1992 թվականից՝ ամբիոնի վարիչ, 2005 թվականից՝ ռեկտոր։

Վարպետության դասեր է առել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Իսպանիայի մի շարք կոնսերվատորիաներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում:

Կատարողական երկացանկում են Յոհան Սեբաստիան Բախի, Ֆ. Լիստի, Ի. Ստրավինսկու, Պ. Հինդեմիտի, Ա. Շնիտկեի, է. Դենիսովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Եղել է մի շարք կոմպոզիտորների (է. Դենիսով, Յու. Բուցկո, Գ. Բանշչիկով, Գ. Ֆրիդ) երկերի առաջին կատարողը։

Հեղինակ է գիտամեթոդական աշխատությունների։ Թողարկել է ձայնասկավառակներ:

Մրցանակներ

  • Մ. Լոնգի և Ժ. Տիբոյի անվան միջազգային մրցույթների դափնեկիր (1967, Փարիզ)
  • Հեղինակային իրավունքի հունգարական գործակալության մրցույթի դափնեկիր (1985)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Григорьев Л., Платек Я. «Современные пианисты». Москва, «Советский композитор», 1990.

Արտաքին հղումներ

  • Տիգրան Ալիխանովը Մոսկվայի կոնսերվատորիայի կայքում
  • Տիգրան Ալիխանովը «Ռուսաստանի գիտնականները հանրագիտարանում»
  • Տիգրան Ալիխանովը «Բոլոր դաշնակահարները» կայքում
  • Тигран Абрамович Алиханов на сайте Российской Академии Искусств
  • Тигран Абрамович Алиханов на сайте Золотая книга России
You May Also Like