| Intro | Soviet writer and poet (1904-1969) |
| Was |
Translator Poet Writer |
| From |
Lithuania Russia |
| Type | Literature |
| Gender | male |
| Birth | 15 January 1904, Gaidžiai, Lithuania |
| Death |
5 May 1969, Vilnius, Lithuania (aged 65 years) |
| Star sign | Capricorn |
| Politics | Communist Party of the Soviet Union |
Թեոֆիլիս Տիլվիտիս (լիտ.՝ Teofilis Tilvytis, (1904—1969), լիտվացի սովետական բանաստեղծ։ Լիտվայի ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1951 թվականից։ 1933-1940 թվականներին «Կունտապլիս» («Kuntaplis») երգիծական շաբաթաթերթի խմբագիր։ «Երեք գրենադեր» (1926) գրական պարոդիաների ժողովածուն ուղղված էր սիմվոլիստների և ռոմանտիկների դեմ։ «Մաճկալներ» (1930—1947) պոեմում գրոտեսկային պլանով տրված է Լիտվայի պատմության ժամանակագրությունը։ «Ճանապարհորդություն սեղանի շուրջը» (1936) վեպում Տիլվիտիսը ծաղրել է աստիճանավորների կենցաղը։ Սովետական շրջանում հիմնականում գրել է քնարական բանաստեղծություններ և էպիկական պոեմներ։ Հրատարակվել են նրա «Բալթիկայի քամին» (1948), «Սոնետներ երջանկության մասին» (1951), «Հայրենիքի դաշտերում» (1953) բանաստեղծական ժողովածուները, «Ուսնինե» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Երգ կյանքի գնով» (1962) պոեմները։ Հեղինակ է նաև «Տուն իմ հարազատ» (1958) և «Ավաղ, պատահում է» (1964) երգիծական ժողովածուների։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
|
Չափորոշչային վերահսկողություն |
ISNI: 0000 0001 0991 0885 · LCCN: n83173451 · VIAF: 77695077
|
|---|---|
|
Չափորոշչային վերահսկողություն |
ISNI: 0000 0001 0991 0885 · LCCN: n83173451 · VIAF: 77695077
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |