Stepan Esayan’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro Historian
Was Historian 
Archaeologist 
From Armenia 
Type Social science 
Gender male
Birth 21 November 1929, Yerevan, Armenia
Death 30 June 2006, Yerevan, Armenia
(aged 76 years)
Star sign Scorpio
Education
Yerevan No. 8 school after Alexander Pushkin
Yerevan State University
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Եսայան (այլ կիրառումներ)

Ստեփան Ալեքսանդրի Եսայան (նոյեմբերի 21, 1929(1929-11-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ – հունիսի 30, 2006(2006-06-30), Երևան, Հայաստան), խորհրդահայ պատմաբան և հնագետ,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1989 թվական)։

Կենսագրություն

Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում։ 1956-1959 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող։ 1959-1983 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող։ 1983-2001 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, իսկ 2001-2006 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։

Ստեփան Եսայանը 1962 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1974 թվականին՝ դոկտորական դիսերտացիա։ 1989 թվականին դարձել է պրոֆեսոր։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցություն է ունեցել Կարմիր բլուրի (1949-1967), Դվինի (1950-1959), Լճաշենի (1956-1959) պեղումներին։ Հետագայում ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-1971), Այգևանի (1971-1987), Օշականի (1984) հնագիտական պեղումների ժամանակ։

Մահացել է 2006 թվականի հունիսի 30-ին Երևանում։

Գործունեություն

Երկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ավելի հոդվածներում և ութ մենագրություններում: Եսայանը բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն:

Աշխատություններ

  • Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուսերեն, Երևան, 1966),
  • Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը (Երևան, 1976)
  • Հին Հայաստանի քանդակը» (Երևան, 1980)
  • Հին Հայաստանի բրոնզե գոտիները (գերմ., Մյունխեն, 1985)
  • Հին Հայաստանի սպառազինությունը (ռուսերեն, Երևան, 1986)
  • Օշական I (համահեղինակ, ռուսերեն, Երևան, 1988)։

Ծանոթագրություններ

You May Also Like