Rosemary Hartounian Cohen’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro Sociologist, author, and journalist
Is Sociologist 
Writer 
Journalist 
Painter 
From Iran 
United States of America 
Type Arts 
Journalism 
Literature 
Social science 
Gender female
Birth Tabriz

Ռոզմարի Հարությունյան Քոհեն (անգլ.՝ Rosemary Hartounian Cohen, , Թավրիզ), հայազգի սոցիոլոգ, գրող, լրագրող, նկարչուհի:

Կենսագրություն

Ռոզմարի Հարությունյանը ծնվել է Թավրիզում: Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոզմարին սովորել է Թեհրանի օտար լեզուների և գրականության ինստիտուտի անգլիական գրականության և լեզվի բաժնում, այնուհետև ընդունվել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ: Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա, սովորել Սորբոնի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում, հետագայում ավարտել է նաև նույն համալսարանի ասպիրանտուրան (համաշխարհային հասարակագիտություն բաժին): 1984 թվականին Ռոզմարին ընտանիքի հետ տղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում:

Նկարչություն

1985 թվականին Ռոզմարին ստեղծել է «Ատելիե դե Փարիզ» ցուցասրահ-արվեստի միջազգային կենտրոնը, որտեղ ներկայացված են նաև նրա մետաքսի վրա կատարած նկարչական գործերը:

Երկեր

  • «Լիանա հրեշտակի գույները խառնելու առեղծվածը» (անգլերեն՝ The Secret of Mixing Colors from Angel Liana), 2016, Լոս Անջելես, ISBN: 978-0-9969741-0-3:
  • «Անուշ» (անգլերեն՝ Anoush, The Daughter of King Shen), 2012, Լոս Անջելես, ISBN: 978-0-966-7361-6-8:
  • «Երուսաղեմի մայրը լալիս է» (անգլերեն՝ Mother of Jerusalem is Crying), 2012, Լոս Անջելես, ISBN: 978-0-9667361-4-4:
  • «Վերապրած խոյեցի Արուսյակը: Հուշագրություն» (անգլերեն՝ Veraprats Khoyetsi Arusyake), 2011, Երևան, ISBN: 978-9939-64-019-8:
  • «Վերապրածը» (անգլերեն՝ The Survivor), 2002, Լոս Անջելես, ISBN: 0-9667361-2-5:

    Մեջբերումներ «Վերապրած խոյեցի Արուսյակը հուշագրության» մասին

    Եթե մարդիկ չարիքի, արհավիրքի դեմը չեն առնում, ուրեմն ճանապարհ են հարթում նրա համար:

    – Ռոզմարի Հարությունյան Քոհեն

    Գրականություն

    • Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012:

    Ծանոթագրություններ

    You May Also Like