Margarita Barkhoyan’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro Armenian singer and jazz musician
A.K.A. Բարխոյան Մարգարիտա
Is Singer 
Jazz musician 
From Armenia 
Type Music 
Gender female
Birth 3 May 1989, Yerevan
Age: 31 years

Մարգարիտա Բարխոյան (մայիսի 3, 1989, Երևան), հայ երգչուհի։

Կյանքը

Ուսում

Սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 միջնակարգ դպրոցում։ 2010 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Երաժշտական գործունեություն

2002 թվականից հանդես է եկել եղբոր՝ Վլադիմիր Բարխոյանի հետ և ձայնագրել առաջին երգը՝ «Սերն է քո արև հայրենիք»։ 2003 թվականին եղբոր հետ համատեղ թողարկել է նույնանուն ձայնասկավառակը։

2003 թվականին մասնակցություն է ունեցել «Սայաթ-Նովա» երգի համահայկական փառատոնին, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակի։ 2004 թվականին եղբոր հետ մենահամերգ են ունեցել ԱՄՆ-ում և հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։

2007 թվականին համերգներով եղել է Փարիզում։

2011 թվականին թողարկել է երկրորդ՝ «Ջրի պես» սկավառակը։

Ծանոթագրություններ

You May Also Like