| Intro | �այ նկարչուհի, արվեստագետ |
| Is |
Painter Artist |
| From | Ethiopia |
| Type | Arts |
| Gender | female |
| Birth | 26 September 1976, Addis Ababa, Ethiopia |
| Age: | 43 years |
| Star sign | Libra |
Գոհար Գևորգյան (սեպտեմբերի 26, 1976(1976-09-26), Ադիս Աբեբա, Եթովպիա), հայ-եթովպացի նկարչուհի, արվեստագետ: Իր արվեստում կիրառում է գեղարվեստական բազմազան նորարար տեխնիկաներ:
Կենսագրություն
Գոհար Գևորգյանը ծնվել է 1976 թվականին, Երվանդ Գևորգյանի և Արաքսի Գևորգյանի (ծննդյան ազգանունը՝ Ասլանյան) ընտանիքում: Գոհարի համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է մայրը, որը հագուստի մոդելավորող է: Սովորել է Ազգային Գևորգով վարժարանում, Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, 1995-1997 թվականներին՝ Ադիս Աբեբայի գեղարվեստի և դիզայնի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Լոնդոնի գեղարվեստի ռեգենտ ակադեմիայում: 2008-2009 թվականներին հաճախել է Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության դասընթացների՝ Սամվել Բաղդասարյանի ղեկավարությամբ:
Գոհարը ստեղծում է գեղանկարներ, եռաչափ պատկերներ, տան կահավորման պարագաներ, փայտե քանդակներ, սեղաններ, հայելիներ, մոմակալներ, խեցեղեն, կաշվե բարձիկներ, պայուսակներ, ջահեր: Աշխատանքները ստեղծում է բնական նյութերից, վերամշակված կաշվից ու կաշվե թափոններից: Համադրելով ավանդական ու նորագույն տեխնիկաները՝ ստեղծում է ժամանակակից նմուշներ: Գոհարի հեղինակային աշխատանքներից է «Միրդո» աֆրիկյան սանրը:
Ցուցահանդեսներ
Անհատական և խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել Եթովպիայում: 2019 թվականին Երևանի Նուռ ցուցասրահում տեղի է ունեցել Գոհարի «Արևապար» անհատական ցուցահանդեսը:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Հասցեն՝ Հայաստան. Գոհար Գևորգյան