| Intro | Artist, animator |
| Is |
Painter Animator |
| From |
United States of America Armenia |
| Type |
Arts Creativity Film, TV, Stage & Radio |
| Gender | male |
| Birth | 7 June 1956, Yerevan |
| Age: | 64 years |
Հրաչ Իսրայելյան (հունիսի 7, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:7|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մուլտիպլիկատոր:
Կենսագրություն
Հրաչ Իսրայելյանը ծնվել է 1956 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1972 թվականից զբաղվել է նկարչությամբ և հայտնագործել նկարչության մի նոր մեթոդ, որն արդյունաբերական հեղափոխության ժամանակ ստեղծված տեխնոլոգիայի կրկնօրինակն է: Արվեստի ասպարեզում այս նոր մեթոդը ընկալվել է որպես նկարչական ոճ և անտեսվել է նրա էական ներուժը:
| 1970-ականների գործերի կատարողական մեթոդը գաղտնիք է մնում. դեռ աշխարհի որևէ երկրում չգիտեն` այն հայերի ներդրումն է արվեստի աշխարհում: Սա ոչ միայն մշակութային, այլ նաև տեխնիկական նորություն է` մաթեմատիկական փաստերի վրա հիմնված: Իսկ արվեստի գործերի արժեքը հնարավոր չէ ճշգրիտ ապացուցել: Որքան էլ մեր արվեստը լավը լինի, մենք ուրիշներին չենք կարող ապացուցել. դրանից մեր ազգը որևէ նպաստ չի ունենա:
– Հրաչ Իսրայելյան
|
Իսրայելյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում: 1980 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Լոս Անջելեսում: 1980-1987 թվականներին զբաղվել է արվեստի տեսությամբ՝ լուսաբանելով նկարչական նոր մեթոդի գործնական և գեղարվեստական հատկությունները:
1988 թվականին իր մեթոդի մեխանիզացման և թվայնացման տեսության մեջ բացահայտել է թվային պատկերների ծավալի կրճատման նոր եղանակ (digital data compression), ապացուցել է, որ նոր մեթոդը կարող է թվային պատկերի «pixel» մանրահատված կառույցը վերածել ավելի պարզ կառուցվածքի, ինչն էլ կարագացնի թվային պատկերների հոսանքը համցանցում:
1996 թվականից ստեղծագործել է գրականության և շարժանկարի ասպարեզում: Հեղինակել է «Հաց և գինի» էպոսը, որի 100 մարդկային կերպարները` տարբեր ֆիզիկական և հոգեբանական տարատեսակները, ներկայանում են 16 տարանջատված դրվագներում, որոնք աստիճանաբար միահյուսվում և հանգուցալուծվում են վերջավորության տողերում: Այս ամենը ներկայացվում է բանաստեղծական ոճով՝ 6500 բառով (հայրեն և անգլերեն):
Մրցանակներ
- «Նեփենդի Մունդի»-ի միջազգային մրցանակ, 1985 թ.
- Նյու Յորքի «Ռոքֆել Սենտր»-ի «Դիսքավրի 86» մրցույթում Իսրայելյանի գործերը ճանաչվել են լավագույնը, 1986 թ.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք