| Is | Politician |
| From |
Armenia Russia |
| Type | Politics |
| Gender | male |
| Birth | 10 March 1923, Baku, Russian Empire |
| Age: | 97 years |
| Star sign | Pisces |
| Politics | Communist Party of the Soviet Union |
Գեորգի Արտաշեսի Տեր-Ղազարյան (ծնվել է՝ 1923., մարտի 10, Բաքու), խորհրդային պետական և կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Ավարտել է Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (1950)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետի օգնականը (կոմերիտմիության գծով), 1950 թվականից՝ ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար, 1956 թվակականից՝ խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀամԼԿԵՄ ԿԿ բաժնի վարիչ, 1958 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ պատասխանատու աշխատող, 1961 թվականից՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1966 թվականից՝ երկրորդ քարտուղար։
1973-1981 թվականներին ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանն էր Գամբիայում և Սենեգալում, 1983 թվականից՝ Զիմբաբվեում։
Եղել է ԽՍՀՄ VI-VII, ՀԽՍՀ IV, V, VII գումարումների Գերագույն սովետների դեպուտատ, ԽՄԿԿ XXII-XXIV համագումարների պատգամավոր, ԽՄԿԿ ԿՎՀ-ի անդամ (1965-1975 թվականներին), ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1951-1958 թվականներին և 1961-1975 թվականներին), ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամության թեկնածու (1951-1958 թվականներին), անդամ (1961-1973 թվականներին), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1951-1956 թվականներին)։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ Ունի ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում։
2011 թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանգրով պարգրատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
Արտաքին հղումներ
- Նա պատիվ է բերում ձեր ժողովրդին
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 673)։ |