| Intro | �անրէակենսաբան, ծագումնաբան |
| Is |
Scientist Biologist |
| From | Russia |
| Type | Science |
| Gender | male |
| Birth | 25 September 1929, Gyumri, Armenia |
| Age: | 90 years |
| Star sign | Libra |
Արտյոմ Հակոբի Թոթոլյան (սեպտեմբերի 25, 1929(1929-09-25), Լենինական, Հայաստան, ԽՍՀՄ), հայ մանրէակենսաբան, ծագումնաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1983): ՌԲԳԱ ակադեմիկոս (1930, թղթակից անդամ՝ 1984 թվականից: ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (1991): ԱՀԿ ստրեպտոկոկների ուսումնասիրության ազգային կենտրոնի ղեկավար (1984): Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993), Ռուաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2013): Թոթոլյանը ստրեպտոկոկների ծագումնաբանության ուսումնասիրության և դրանք գենային ճարտարագիտության մեջ ներդնելու նոր ուղղության հիմնադիրն է:
Կենսագրություն
Արտյոմ Թոթոլյանը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 25-ին, Լենինական քաղաքում: 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1962 թվականից աշխատում է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտական ինստիտուտում, 1966-1988 թվականներին եղել է փոխտնօրեն, 1972-1987 թվականներին՝ միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիայի վարիչ, 1984 թվականից՝ ԱՀԿ ստրեպտոկոկների ուսումնասիրության ազգային կենտրոնի ղեկավար: 1987-1989 թվականներին՝ մոլեկուլային կենսբանության բաժնի վարիչ, 1990 թվականից՝ մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի վարիչ: 1984-2003 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ:
Աշխատանքները վերաբերում են ծագումնաբանության, մոլեկուլային կենսաբանության, մանրէաբանության, ստրեպտոկոկների և ստրեպտոկոկնային հիվանդությունների իմունաբանության հարցերին:
Անդամակցություն
- ՌԲԳԱ ակադեմիայի թղթակից անդամ (1984):
- Չեխիայի և Ալովակիայի միկրոկենսբանական ընկերության պատվավոր անդամ (1995):
- Միկրոկենսաբանների և էպիդեմիոլոգների ընկերության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի նախագահ և փոխնախագահ (1988-1999):
Պարգևներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2010)
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2004)
- Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) Առողջության մասին գիտական կենտրոնի դիպլոմ (2002)
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1999)
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արծաթե մեդալ (1998)
- «Պատվո» շքանշան (1971)
Երկեր
- Стрептококковая инфекция, Л., 1978 (համահեղինակ). Стрептококковая патология-актуальная проблема современного здравоохранения, Л., 1990.
- Изучение генетических основ патогенности стрептококков групп А и В, С-П., 2001.
- К вопросу о комбинированном лечении рецидивирующего папилломатоза гортани /Болезни органов дыхания: научно-практический журнал, 2005.
- Рекомбинантные вакцины против стрептококков группы B как средство патогенетической профилактики / Медицинский академический журнал, 2006.
- Метод ПЦР-детекции пародонтопатогенных бактерий и Streptococcus Mutans в биологических образцах из ротовой полости / Клиническая лабораторная диагностика: научно-практический журнал, 2007.
- Иммуногенность модифицированного декстраном рекомбинантного фрагмента белка Вас стрептококков группы В /Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии: двухмесячный научно-практический журнал, 2007.
- Возможности улучшения прогноза у больных ишемической болезнью сердца после коронарного шунтирования // Кардиоваскулярная терапия и профилактика: научно-практический рецензируемый медицинский журнал, 2007.