| Intro | Armenian jazz musician |
| Was | Jazz musician |
| From | Armenia |
| Type |
Music |
| Gender | male |
| Birth | 28 January 1944, Yerevan |
| Death |
8 June 2017 (aged 73 years) |
Արմեն Գրիգորի Թութունջյան (հայտնի է նաև որպես Չիկո, 1944, հունվարի 28, Երևան – 2017, հունիսի 8), հայ ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրը Հայաստանում։
Գործունեություն
1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։
1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։
1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։
2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 2009 թ-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։
Սկավառակագրություն
- ”The Quartet” (2001)
- “To my friends with love” (2009)
- “VEM –Session” սկավառակը (2010)։