Aramayis Aghajanyan’s biography, net worth, fact, career, awards and life story

Intro Armenian biochemist
Is Chemist 
Scientist 
Biochemist 
From Russia 
Armenia 
Type Science 
Gender male
Birth 8 February 1937, Daşkənd, Khojali, Azerbaijan
Age: 83 years
Star sign Aquarius

Արամայիս Աղաջանյան (փետրվարի 8, 1937(1937-02-08), Դաշուշեն, Ասկերանի շրջան, Արցախ), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

Արամայիս Աղաջանյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Դաշուշեն գյուղում։ 1954 թվականին ավարտել է Շուշիքենդի միջնակարգ դպրոցը։ 1955-1960 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, իսկ արդեն 1961-1964 թվականներին ՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ կենսաքիմիա մասնագիտությամբ։ 1966 թվականին Արամայիս Աղաջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ամինաթթվային կազմի փոփոխությունը թթենու տերևներում և որոշ սելեկցիոն սորտերում շերամի կերակրման տարբեր փուլերում» թեմայով։ 1967-1969 թվականներին աշխատել է ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնում որպես կրտսեր գիտաշխատող, իսկ արդեն 1969-1990 թվականներին եղել է ամբիոնի ավագ գիտաշխատող։ Աղաջանյանը 1998-1990 թվականներին նշանակվել է գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ 1990 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Արգինազան,պրոլինի կենսասինթեզի և կատաբոլիզմի ֆերմենտները համեմետական ասպեկտում» թեմայով։ Նույն տարում ստացել է պրոֆեսորի կոչում։ 1990 թվականից կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր է, իսկ 2001-2006 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեություն

Արամայիս Աղաջանյանը համարվում է ավելի քան 106 գիտական աշխատանքների հեղինակ։ Նրա աշխատությունների շարքում են «Կենսաքիմիայի պրակտիկում», «Կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքների ուսումնական ձեռնարկ» աշխատությունները։

Արամայիս Աղաջանյանը հետազոտել է արգինազի և պրոլինի կենսասինթեզի ֆերմենտների փոխադարձ կապը։ Համեմատական էվոլյուցիոն տեսանկյունից ավարտված հետազոտությունները ցույց են տվել, որ էվուլյուցիոն և անհատական զարգացման ընթացքում արգինինից պրոլինի կենսասինթեզը կատալիզող ֆերմենտների և որ ուրեոթելիկ արգինազի ակտիվության միջև գոյություն ունի լրիվ համապատասխանություն։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների Տաշքենդում, Ռիգայում, Լենինգրադում, Կիևում, Դուբնայում, Դամասկոսում, Բուդապեշտում, Ստամբուլում և այլն։

Ծանոթագրություններ

You May Also Like

Sue Herera’s biography, fact, career, awards, net worth & life story

Television reporter and financial journalism anchor Sue Herera has an estimated net worth of $4.5 million. She was born Susan McMahon on November 15, 1957 in Spokane, Washington but grew up in Brentwood, California. She graduated with a bachelor’s degree in journalism from California State University, Northridge (CSUN) along with her co-anchor Bill Griffeth.
Read More