| Intro | Russisch wetenschapper (1906-2005) |
| Was |
Scientist Politician |
| From | Russia |
| Type |
Science Politics |
| Gender | male |
| Birth | 8 May 1906, Vladikavkaz, Russia |
| Death |
3 October 2005, Moscow, Russia (aged 99 years) |
| Star sign | Taurus |
| Politics | Communist Party of the Soviet Union |
Անդրանիկ Մելքոնի Պետրոսյանց (մայիսի 8, 1906(1906-05-08), Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն – հոկտեմբերի 3, 2005(2005-10-03), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական և պետական գործիչ։ Պահեստի գեներալ-մայոր (1944), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), սոցիալիստական աշխատանքի հերոս (1962 թվական)։ ՍՄԿԿ անդամ 1932 թվականից։
Կենսագրություն
1933 թվականին ավարտել է Ուրալի մեխանիկամեքենաշինական ինստիտուտը (Սվերդլովսկ)։ 1933 թվական – 1939 թվականին աշխատել է Սվերդլովսկի Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարանում։ 1939 թվականին եղել է ծանր մեքենաշինության ժողկոմատի կոլեգիայի անդամ, 1940 թվականին՝ ծանր մեքենաշինության ժողկոմի տեղակալ։ 1941 թվականի հունվարին նշանակվել է հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության ժողկոմի աոաջին տեղակալ, 1941 թվականի հունիսին՝ տանկային արդյունաբերության ժողկոմի տեղակալ։ 1943 թ.-ից աշխատել է ՍՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեում։ 1947 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ժողկոմխորհին առընթեր գլխավոր վարչության պետի տեղակալ, իսկ 1955 թվականին՝ ԽՍՀՄ միջին մեքենաշինության մինիստրի տեղակալ։ 1962 թվականից ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ի ջերմաէներգետիկական սարքավորումների օպտիմալացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ատոմային էլեկտրակայանների շրջակայքում ճառագայթային իրադրության ուսումնասիրման հարցերին։ Ատոմային տեխնիկայի և գիտության ժամանակակից պրոբլեմներին նվիրված Պետրոսյանցի գրքերից մի քանիսը թարգմանվել և հրատարակվել են արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Անգլիա)։
ԽՍՀՄ պետական մրցանակ (1949 թ.)։
Պարգևներ
Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կուտուզովի առաջին աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Ընտրվել է Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) պատվավոր դոկտոր (1974 թ.) և Շվեդիայի ինժեներական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1977 թ.)։
Ծանոթագրություններ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |