| Was | Military personnel |
| From |
Russia Morocco |
| Type | Military |
| Gender | male |
| Birth |
31 October 1881, Moscow, Russia |
| Death |
4 February 1953, Casablanca, Morocco |
| Star sign | Scorpio |
Ալեքսանդր Դուդիշկին (ռուս.՝ Александр Яковлевич Дудышкин, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1881, Մոսկվա, Ռուսական կայսրություն – փետրվարի 4, 1953(1953-02-04), Կասաբլանկա, Մարոկկո), Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման մասնակից, Կամավորական կորպուսի կորպուսային ինժեներ, գնդապետ։
Կենսագրություն
Տուլայի նահանգի տոհմական ազնվականներից է, գեներալ-մայոր Յակով Գեննադևիչ Դուդիշկինի (1849-1906) որդին է։ Փոքր եղբայրը` Միխայիլը (1891-1961), եղել է 3-րդ ուլանական գնդի շտաբս-ռոտմիստր, Հարավսլավիայի էմիգրացիայում Սպիտակ շարժման մասնակից։
Ալեքսանդր Դուդիշկինը 1899 թվականին ավարտել է Մոսկովյան 1-ին կադետական կորպուսը, 1902 թվականին` Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանը, որտեղից ստանալով պոդպորուչիկի կոչում գործուղվել է 5-րդ սակրավորական գումարտակ։
1904 թվականի հոկտեմբերի 1-ին ստացել է պորուչիկի կոչում, 1907 թվականին ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայի լրացուցիչ դասընթացները, նույն տարվա մայիսի 25-ին «գիտության բնագավառում գերազանց հաջողությունների համար» ստացել է շտաբս-կապիտանի կոչում և փոխադրվել ռազմական ինժեներ։ 1909 թվականի մարտի 29-ին ստացել է կապիտանի կոչում, մայիսի 11-ին փոխադրվել է 5-րդ սակրավորական գումարտակ, 1910 թվականի մարտի 5-ին` 5-րդ նավակամրջային գումարտակ, նույն տարվա սեպտեմբերի 26-ին` 21-րդ սակրավորական գումարտակ։
1911 թվականի ապրիլի 23-ին փոխադրվել է 14-րդ սակրավորական գումարտակ, որի շարքերում էլ մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին։ Մարտական հաջողությունների համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով «քաջության համար» մակագրությամբ։ 1916 թվականի հունիսի 24-ին ստացել է փոխգնդապետի կոչում, հետագայում 1917 թվականին նշանակվում է 21-րդ բանակային կորպուսի ինժեներ։
Քաղաքացիական պատերազմին մասնակցել է Սպիտակ շարժմանը Ռուսաստանի հարավում Կամավորական բանակի և Ռուսաստանի Հարավի զինված ուժերի կազմում։ 1918 թվականին ծառայել է Մարկովյան ինժեներական վաշտում, այնուհետև գտնվել է ինժեներական մատակարարման բաժնի պետի ենթակայության ներքո, որպես Մատակարարման վաչության պետի ինժեներական մասի վարիչ։ Եղել է Կամավորական կորպուսի կորպուսային ինժեներ և Ռուսաստանի Հարավի զինված ուժերի ինժեներատեխնիկական բաժնի պետ, ստացել գնդապետի կոչում։
Եղել է էմիգրացիայում Հարավսլավիայում` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայելով Ռուսական կորպուսում։ 1941 թվականի հոկտեմբերի 8-ին նշանակվել է 1-ին գնդի 2-րդ գումարտակի 4-րդ տեխնիկական վաշտի հրամանատար, իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ից` 2-րդ գնդի (հաուպտմանի կոչումով), 3-րդ գումարտակի հրամանատար։ Պատերազմից հետո փոխադրվել է Մարոկկո, որտեղ աշխատել է ինժեներ-ճարտարապետ։ Եղել է Ռուսական համառազմական միության և Ռուսական կորպուսի կոչումների միության տեղական բաժնի նախագահը։ Մահացել է 1953 թվականին Կասաբլանկայում, թաղված է Բեն Մ Սիկի գերեզմանատանը։
Պարգևներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (6.12.1908)
- Սուրբ Ստանիսլավի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (25.03.1915)
- Բարձրագույն բարեհաճություն «հակառակորդի դեմ մղվող մարտերում առանձնանալու համար» (16.02.1916)
- Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «քաջության համար» մակագրությամբ (17.07.1916)
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Чернопятов В. И. Дворянское сословие Тульской губернии. Т. 3 (12)։ Родословец. Материалы. Ч. 6 – М., 1909. – С. 162.
- Волков С. В. Белое движение. Энциклопедия гражданской войны. – СПб.։ «Нева», 2002. – С. 183.
- Волков С. В., Стрелянов (Калабухов) П. Н. Чины Русского корпуса։ Биографический справочник в фотографиях. – М., 2009.