| Intro | wetenschapper uit Keizerrijk Rusland (1873-1959) |
| A.K.A. | Aleksandr Mitrofanovich |
| Was | Scientist |
| From | Russia |
| Type | Science |
| Gender | male |
| Birth | 9 November 1873, Tambov, Russia |
| Death |
8 November 1959, Moscow, Russia (aged 86 years) |
| Star sign | Scorpio |
Ալեքսանդր Միտրոֆանովիչ Տերպիգորև (1873-1959), լեռնային գործի բնագավառի խորհրդային գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935 թ.)։
Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1897 թ.)։ 1906 թվականից՝ Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանի և լեռնային ինստիտուտի պրոֆեսոր, 1922-1959 թվականներին՝ Մոսկվայի լեռնային ինստիտուտի պրոֆեսոր (1933-1936 թվականներին՝ տնօրեն), 1938-1959 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ լեռնային գործի ինստիտուտի բաժնի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են օգտակար հանածոների հանքավայրերի ստորգետնյա մշակմանը, լեռնային աշխատանքների մեքենայացմանն ու ավտոմատացմանը, լեռնային արդյունաբերության մեջ աշխատանքի ռացիոնալացմանը, հիդրոմեքենայացմանը և ստորգետնյա գազիֆիկացմանը, լեռնային գործի զարգացմանը, լեռնատեխնիկական կրթության կազմակերպմանը։ Եղել է «Լեռնային գործ» 11-հատորանոց հանրագիտական տեղեկատուի գլխավոր խմբագիրը (1957-1960 թթ.)։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943 թ.)։
Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 684)։ |